Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ. Փաշինյան

ՀՀ կառավարությունը կարևորում է բարեկամ Վրաստանի հետ մի շարք ոլորտներում փոխգործակցության խորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ինչի մասին են վկայում վերջին շրջանում հաճախակիացած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի պաշտոնական կայքից։
Премьер-министр Никол Пашинян принял Чрезвычайного и Полномочного Посла Грузии в Армении Георгия Саганелидзе (13 августа 2021). Еревaн
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին
Նշենք, որ Փաշինյանն այսօր ընդունել է Սագանելիձեին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է բարեկամ Վրաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական ոլորտներում փոխգործակցության խորացումը, և պատրաստակամ է այսուհետ ևս շարունակել ակտիվ աշխատանքն այդ ուղղությամբ:
Премьер-министр Никол Пашинян принял Чрезвычайного и Полномочного Посла Грузии в Армении Георгия Саганелидзе (13 августа 2021). Еревaн
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին
Գեորգի Սագանելիձեն նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ տպավորություններով և կմնա մեր երկրի, հայ ժողովրդի լավ բարեկամը: