ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» բոսնիացի կիսապաշտպան Ալեքսանդր Գլիշիչը Instagram-ի իր էջում գրել է, որ Հայաստանի չեմպիոնը պատմություն կերտեց՝ հաղթելով ղազախական «Կայրաթին»։
«Ինչ երեկո էր հայկական ֆուտբոլի, այս ակումբի ու մեզ համար: Մենք այսօր պատմություն կերտեցինք ու ցույց տվեցինք, որ ցանկացած բան հնարավոր է, երբ դու հավատում ես դրան ու ուզում ես դա: Այս գոլն ու հաղթանակը ձեզ համար է, իմ սիրելի հայեր: Սիրում եմ բոլորիդ», - գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումը երեկ ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 3:2։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտին Ալեքսանդր Գլիշիչը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Ալաշկերտին»։
Մինչ այդ Ալմաթիում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: