«Չեմ այրվում Ջերարդին պարտվելու ցանկությամբ». Գրիգորյանը՝ առաջիկա դիմակայության մասին

Ղազախական «Կայրաթի» նկատմամբ հաղթանակով Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայաստանի չեմպիոնի` Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հարգանքով է վերաբերվում իր թիմի ապագա մրցակցին, բայց զիջելու մտադրություն չունի։ Նա հարցազրույց է տվել «Մատչ TV»–ին։
«Ալաշկերտ»-«Կայրաթ» ֆուտբոլային «մենամարտի» ուշագրավ կադրերը
«Ջերարդն իմ սիրելի ֆուտբոլիստն է, բայց ես չեմ այրվում նրան պարտվելու ցանկությամբ։ Եվրագավաթներն ընդհանրապես շատ հետաքրքիր են փորձ կուտակելու առումով։ Մենք հաղթեցինք Ուելսի չեմպիոնին, որը գլխավորում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ավագ Մորիսոնը։ Նրանք մրցաշրջանում 8 գոլ են խփել աուտից։ Հին բրիտանական ոճը պահպանվել է»,- ասաց Գրիգորյանը։
Օգոստոսի 12-ի երեկոյան «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում հաղթեց Ալմաթիի «Կայրաթին» և իր տեղն ապահովեց լիգայի խմբային փուլում: Օգոստոսի 19-ին Ալեքսանդր Գրիգորյանի սաները Եվրոպայի լիգայի առաջին հանդիպումը կանցկացնեն շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ: Անհաջողության դեպքում «Ալաշկերտը» կընդգրկվի Կոնֆերենցիաների լիգայի խմբերից մեկում, իսկ հաջողության դեպքում՝ Եվրոպայի լիգայում:
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում