Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը․ լուսանկարներ

Առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ կլինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ուժեղ քամու հետևանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայությունը։
Ветер снес крышу историко-культурного музея-заповедника "Звартноц"
Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը
Նշվում է, որ քամին ամբողջությամբ պոկել է տանիքը, վնասվել է նաև արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել նաև ԱԻ նախարարության աշխատակիցները։ Մասնագետների հետ անհրաժեշտ  քննարկումներից  հետո ամենասեղմ ժամկետում կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։
Ветер снес крышу историко-культурного музея-заповедника "Звартноц"
Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը
«Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը  հայցում է այցելուների ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը թանգարանը փակ կլինի։ Այցելուները կարող են շրջել միայն հուշարձանի տարածքում։
Ветер снес крышу историко-культурного музея-заповедника "Звартноц"
Ուժեղ քամին պոկել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տանիքը