Տարածքը չի մաքրվել ու չի ախտահանվել. Թաիրովի սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է

«Ծիրանի ծառում» տեսուչները հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Դրանց վերցման համար սահմանվել է ժամկետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն Արմավիրի մարզի Թաիրով գյուղում կասեցրել է հանրային սննդի օբյեկտի աշխատանքը։
Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, «Ծիրանի ծառ» կոչվող սննդի օբյեկտի սեփականատերն անհատ ձեռնարկատեր Հովհաննես Մկրտումյանն է։ Տեսուչները նրա տարածքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:
Точка общественного питания с нарушенными санитарными нормами
«Ծիրանի ծառ» սննդի օբյեկտ
Մասնավորապես՝ խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը չեն ունեցել հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող մակերես, ինչի հետևանքով չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսների աճը։ Խոհանոցի գույքը՝ սեղանները, աթոռները, փակվող կափարիչներով աղբամանները, կաթսաները, դարակաշարերը եղել են հնամաշ, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել և ենթակա են փոխարինման:
Точка общественного питания с нарушенными санитарными нормами
«Ծիրանի ծառ» սննդի օբյեկտ
Բացի այդ, օբյեկտում չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ, իսկ աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
12 ժամ շարունակ ջուր չի լինի Երևանի Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեներում
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ: