Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորին ԱԱԾ-ն հարցաքննել է. «Ժողովուրդ»

Դատավոր Դավիթ Հարությունյանը սկզբում հարցաքննվել է որպես վկա, ապա` որպես տուժող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն հարցաքննել է Երևան քաղաքի դատավոր Դավիթ Հարությունյանին: Նրան հարցաքննել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու և անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի 2019թ. մայիսի 18-ի որոշման գործով: Տեղեկություն հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։
«Ռուսաստանից Ս-300-ներ գնելու առաջին պայմանագիրը կնքվել է Քոչարյանի ժամանակ». Օհանյան
«Բանն այն է, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը, որը հայտնի է որպես Վանոյի Արտակ, գրառում էր կատարել, թե այդ որոշումը Դավիթ Գրիգորյանի փոխարեն գրվել է դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից»,–գրում է թերթը:
Նրանց տվյալներով` Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ, որի հիման վրա ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 344-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` դատավորին զրպարտելը: Արդյունքում այս գործը հիմք է դարձել Դավիթ Հարությունյանին գաղտնալսելու համար:
«Սակայն նկատենք, որ դատարանն արձանագրել է, որ դատավոր Դավիթ Հարությունյանին գաղտնալսել են ապօրինի կերպով, իսկ գաղտնալսումների արդյունքում դատավորի հեռախոսազրույցների վերծանման արդյունքում ստացված տեղեկատվությունը ճանաչվել է անթույլատրելի և վերացվել»,–գրում է թերթը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը այս գործի շրջանակներում է ԱԱԾ-ի կողմից երկու անգամ հարցաքննվել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատավոր Դավիթ Հարությունյանն ասել է, որ հարցաքննության ուղղակիորեն չեն կանչել, այլ դատական օրենսգրքի պահանջներից ելնելով՝ ինչպես բոլոր գործերով ԲԴԽ-ին ձևական իրազեկել են։ «Քննիչի հետ հարցաքննության տեղն ու ժամը համաձայնեցրել ենք, հարցաքննվել եմ սկզբում որպես վկա, իսկ վերջում՝ շաբաթներ առաջ՝ որպես տուժող»,–գրում է թերթը:
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի՞, թե՞ ոչ. ինչ է որոշել Վճռաբեկ դատարանը
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` 2020-ի հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը Նիկողոսյանը մասնակի բավարարեց Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ արձակվեց 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Դատախազն ասաց` ինչպես պետք է բերման ենթարկվի պատգամավոր Արմեն Գևորգյանը
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։