«Փորձում ենք գտնել ամենաարդար մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու». Անդրեասյան

Արդարադատության նախարարը կարծում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Դատական համակարգը մաքրելու և զտելու միակ իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության ենթարկելն է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Վեթինգը սկսված է. Անդրեասյանն ասաց` ինչպես են հեռացվելու կաշառակեր դատավորները
«Կարգապահական պատասխանատվության ենթարկելն արդար է, ճիշտ է և օրինական։ Կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են եղել։ Սակայն, մյուս կողմից, նախկին նախարար Ռուստամ Բադասյանի շնորհիվ դատական համակարգի այս աստիճանական զտումը սկսվել է»,–ասաց Անդրեասյանը։
Նա նշեց նաև, որ վաղը հանդիպելու է ՀԿ–ների ներկայացուցիչների, արդեն իսկ հանդիպել է ԲԴԽ ներկայացուցիչների հետ և հիմա քննարկումներ են գնում, որպեսզի ստանան ամենաարդար և լավ մոդելը վատ դատավորներին համակարգից դուրս մղելու։ Նախարարի խոսքով` այն, որ դատական համակարգը կարիք ունի նման ֆիլտրացիայի, բոլորն են ասում և նույնիսկ նրանք, որոնք բողոքում են ինչ–ինչ կարգավորումներից։
«Ուրիշը լիներ՝ կլռեինք». Առուշանյանի պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը