Պաշտպանության նախարարը երկրորդ զորամիավորմանն է ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Արշակ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, այսուհետ ևս հստակ կկատարի իր առջև դրված բոլոր, նախևառաջ՝ սահմանների լիարժեք պաշտպանության խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երկրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Министр обороны Аршак Карапетян представил руководящему составу и подчиненным подразделениям нового командира 2 соединения, полковника Ваграма Григоряна (12 августа 2021). Еревaн
Պաշտպանության նախարարը երկրորդ զորամիավորմանն է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանին կատարած աշխատանքի համար, ընդգծելով, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները նախանշված ուղղություններում պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները:
Министр обороны Аршак Карапетян представил руководящему составу и подчиненным подразделениям нового командира 2 соединения, полковника Ваграма Григоряна (12 августа 2021). Еревaн
Պաշտպանության նախարարը երկրորդ զորամիավորմանն է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Արշակ Կարապետյանը հաջողություն է մաղթել գնդապետ Վահրամ Գրիգորյանին, համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, այսուհետ ևս հստակ կկատարի իր առջև դրված բոլոր, նախևառաջ՝ սահմանների լիարժեք պաշտպանության խնդիրները։