ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել. զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1634 աճյուն: