Հունաստանի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել

Խորտակված զբոսանավի մասին տեղեկությունները հակասական են։ Ենթադրություններ կան, որ ողբերգության պատճառը ուժեղ քամի է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հունական Միլոս կղզու մոտ` Էգեյան ծովում, զբոսանավ է խորտակվել, որում 17 մարդ է եղել։ Տեղեկությունը հայտնում է ERT հեռուստաընկերությունը։
Ծխի մեջ թաղված Աթենքն ու այրվող անտառները. Հունաստանը պայքարում է աղետաբեր հրդեհների դեմ
Նավը խորտակվել է կղզուց 16 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած հատվածում, որտեղ ուժեղ քամի է՝ Բոֆորտի սանդղակով 4-5 բալ:
Առափնյա պահպանության ծառայությունը որոնումներ է իրականացնում։ Մի քանի նավ և ռազմածովային ուժերի ուղղաթիռը օգնում են փրկարարական աշխատանքներին։
Հունաստանի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հեռուստաալիքը հայտնել է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ նավ է խորտակվել: Հունական «Պրոտո տեմա» թերթը գրում է, որ խոսքը վերաբերում է բրիտանական դրոշի ներքո նավարկող, 28-մետրանոց զբոսանավին:
Ադրբեջանում անտառային հրդեհներ են մոլեգնում. տեսանյութ