Հրդեհ` Երևանի N զորամասի տարածքում. այրվել են 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը  ստացվել է օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին։
ԱԻՆ–ը զգուշացնում է` շոգի պատճառով բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է. եղանակի տեսություն
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։