ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հնագետները պնդում են, որ Տրոյա պատմական քաղաքի վայրում` Գիսարլիկ բլրի վրա, գտել են տրոյական ձիու մասերը։ Տեղեկությունը հայտնում է Greek Reporter-ը:
Նշվում է, որ գտնված փայտից կառույցն ունի 15 մ բարձրություն: Այն նման է Վերգիլիուսի, Օգոստոսի նկարագրություններին:
Պեղումները գլխավորած երկու հնագետները`Բոստոնի համալսարանի պրոֆեսորներ Քրիսթին Մորիսը և Քրիս Ուիլսոնը, ասում են, որ դա իսկապես կապ ունի լեգենդար ձիու հետ:
«Ածխածնային մեթոդով թվագրումն ու այլ անալիզներ թույլ են տալիս ենթադրել, որ փայտե մասերն ու այլ արտեֆակտներ պատկանում են մ.թ.ա. XII կամ XI դարերին: Չեմ ուզում չափազանց ինքնավստահ լինել, սակայն ես գրեթե վստահ եմ, որ մենք գտել ենք տրոյական ձին»,-ասում է պրոֆեսոր Մորիսը:
Նա նշում է, որ մինչ օրս անցկացված բոլոր թեստերը միայն հաստատում են իրենց տեսությունը: