ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է աղյուսակում և այժմ զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, աշխարհի չեմպիոն Ֆրանսիան, Անգլիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։
Ստորև ներկայացնում ենք վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը.
1․ Բելգիա (1822),
2․ Բրազիլիա (1798),
3․ Ֆրանսիա (1762),
4․ Անգլիա (1753),
5․ Իտալիա (1745),
6․ Արգենտինա (1714),
7․ Իսպանիա (1680),
8․ Պորտուգալիա (1662),
9․ Մեքսիկա (1658),
10․ ԱՄՆ (1648)։