Հառիճի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. վանքի տարածքում ապօրինի շինարարություն է արվել

Հառիճ համայնքի ղեկավարն ապօրինի կերպով վանական համալիրի տարածքում հողատարածք է հատկացրել իր քրոջ որդուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik.  Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկանում ենք քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրի տարածքում, որը պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ ունի, իրականացվում է ապօրինի շինարարություն:
Գյումրիում զինծառայողի և նրա կնոջ մահվան դեպքով քրգործ է հարուցվել. նոր մանրամասներ
Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, որը 2001թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը, Հառիճավանքի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն։ Վերջինս, ի դեպ, գտնվում է Իրաքի Արաբական Հանրապետությունում:
Նա, այլ անձանց միջոցով, առանց թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»`Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերի վնաս պատճառելով։
Միաժամանակ, համայնքի ղեկավարն ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չի ձեռնարկել:
Թուրքիայի հրդեհների մասին լուրեր տարածելու համար 66 հոգու նկատմամբ քրգործեր են հարուցել
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: