Էլինա Դանիելյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. Եվրոպայի կանանց անհատական առաջնություն

4-րդ տուրում Էլինան դարձյալ կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Այս անգամ նրա մրցակիցը կլինի Գունայ Մամադզադան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հաղթելով ադրբեջանցի Խանիմ Բալաջաևային: Այս հաղթանակից հետո Դանիելյանը, 3 այլ շախմատիստուհիների հետ միասին, գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Արոնյանը 4-րդ տեղն է զբաղեցրել Grand Chess Tour շախմատային օնլայն մրցաշարում
Ի դեպ, 4-րդ տուրում Էլինան դարձյալ կմրցի Ադրբեջանի ներկայացուցչի հետ: Այս անգամ նրա մրցակիցը կլինի Գունայ Մամադզադան:
Երրորդ տուրում հաղթանակներ տարան նաև Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Սիրանուշ Ղուկասյանը: Գաբոյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր, Գևորգյանն ու Ղուկասյանը՝ 2-ական միավոր:
Իսկ, ահա, Աննա Սարգսյանն առաջին միավորները կորցրեց մրցաշարում՝ խաղալով ոչ ոքի: Այժմ նա իր ակտիվում ունի 2,5 միավոր։ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը այս տուրում պարտություն կրեցին։ Այս պահին Լիլիթն իր ակտիվում ունի 1,5 միավոր, իսկ Մարիամը՝ 1 միավոր:
Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը անցկացվում է Ռումինիայի Յասի քաղաքում. մրցաշարին մասնակցում են 29 երկրների 117 շախմատիստուհիներ։