ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը։ Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։
«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: