«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ. լուսանկարներ

Եվրոգավաթներում մեկնարկած 4 հայկական թիմերից մեկը՝ «Ալաշկերտը», շարունակում է իր ելույթները Եվրոպայի լիգայի մրցաշարում։ Չեմպիոնների լիգայում ձախողվելուց հետո «Ալաշկերտը» հաղթեց նշանակությամբ երկրորդ մրցաշարի հերթական հանդիպման ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի  որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում 3-2 հաշվով հաղթանակի հասավ Ղազախստանի «Կայրաթի» նկատմամբ ու դուրս եկավ խաղարկության փլեյօֆֆ փուլ։ 
Առաջին խաղում գրանցված անարդյունավետ ոչ-ոքիից հետո պարզ էր, որ կողմերից մեկը այս խաղում հաղթելու դեպքում կանցներ հաջորդ փուլ։
Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" и "Кайрат" (12 августа 2021). Еревaн
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
«Ալաշկերտը» հանդիպման առաջին կեսում բավականին երկար ժամանակ շոշափում էր մրցակցի ուժեղ ու թույլ կողմերը։ Ի վերջո մեր թիմը հասավ իր նպատակին՝ առաջին կեսի ժամանակի ավարտից 2 րոպե առաջ։ Ժոզե Էմբալոն մեծ ոգեւորություն պատճառեց «Հանրապետական» մարզադաշտ եկած երկրպագուներին։ Բայց մեր թիմի ուրախությունը երկար չտևեց. մինչև ընդմիջման գնալը ղազախական թիմը խփեց պատասխան գնդակը։ 
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Էմբալոն երկրորդ անգամ իր արդյունավետ հարվածով հաղթանակի հավանականությունը մեծացրեց։ Բայց նվազագույն առավելությունը երկար չտևեց։ 61-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Արթուր Շուշենաչևը։
1 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
2 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
3 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
4 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
5 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
6 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
7 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
8 / 8
«Ալաշկերտը» հաղթեց «Կայրաթին» ու դուրս եկավ փլեյօֆֆ
Չնայած նրան, որ «Կայրաթը» երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 ֆուտբոլիստով, նա կարողացավ մինչև հիմնական ժամանակի ավարտը սեփական դարպասն անառիկը պահել. ստեղծելով բազմաթիվ գոլային հնարավորություններ՝ «Ալաշկերտը» չկարողացավ հաղթողի հարցը լուծել հիմնական ժամանակում։
Լրացուցիչ ժամանակի հենց սկզբում «Կայրաթի» կազմից հեռացվեց ևս մեկ ֆուտբոլիստ։ Թիմային ճնշող մեծամասնությունը նյութականի վերածել «Ալաշկերտը» կարողացավ լրացուցիչ ժամանակի առաջին կեսում. Ալեքսանդր Գլիշիչը կրկին առաջ մղեց «Ալաշկերտին»։
Մեր թիմը Եվրոպայի լիգայի փլեյօֆֆում մրցելու է շոտլանդական հանրահայտ «Գլազգո ռենջերս» թիմի հետ։ Առաջին հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց։