«Pfizer»-ի արդյունավետությունը դելտա մանրէահիմքի դեպքում 42% է, «Moderna»–ինը` 76%

Ուսումնասիրությունն իրականացվել է հունվարից–հուլիս, դրան մասնակցել է մոտ 180 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. «Moderna» ընկերության պատվաստանյութը ավելի արդյունավետ է կորոնավիրուսի դելտա մանրէահիմքի դեմ, քան «Pfizer»–ը, ասվում է «MedRxiv» կայքում հրապարակված ուսումնասիրության մեջ։
«Pfizer»-ի ու «Moderna»-ի մեկ դեղաչափի արժեքը թանկացել է
Նախօրեին ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել էր, որ «Սպուտնիկ V»–ի արդյունավետությունը դելտա մանրէահիմքի դեմ 83 տոկոս է։
Ամերիկացի գիտնականները ժամանակի ընթացքում (ուսումնասիրությունն իրականացվել է հունվարից–հուլիս, դրան մասնակցել է «Moderna»–ով և «Pfizer»–ով պատվաստված մոտ 180 հազար մարդ) հետևել են պատվաստանյութերի արդյունավետության դինամիկային։
Ուսումնասիրության ընթացքում երկու պատվաստանյութերն էլ բարձր արդյունավետություն են ցուցադրել. «Moderna»–ն` 86 տոկոս, «Pfizer»–ը` 76։ Սակայն հուլիսին դելտա մանրէահիմքի տարածման ֆոնին դեղամիջոցների ցուցանիշները նվազել են։
«Մինեսոտայում (որտեղ ի սկզբանե անցկացվել է ուսումնասիրությունը) հիվանդությունների ավելացման դեպքերի համատեքստում հուլիսի ընթացքում mRNA-1273–ի («Moderna») արդյունավետությունը վարակի դեմ ավելի ցածր էր, քան նախորդ ամիսներին (76 տոկոս), իսկ BNT162b2–ը («Pfizer») էլ ավելի էր նվազել (42 տոկոս)»,– ասվում է մասնագետների եզրակացության մեջ։
Նուբար Աֆեյանը կարող է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել
Բացի այդ, գիտնականները նշել են, որ կորոնավիրուսով վարակվելու հաճախականությունը շատ ավելի ցածր էր Moderna–ով պատվաստվածների դեպքում։ Միևնույն ժամանակ հոսպիտալացվածների թիվը երկու խմբում էլ գրեթե նույնն էր։
Գիտնականները վերլուծել են նաև այլ նահանգներում պատվաստվածների հիվանդացության դեպքերը և եկել այն եզրակացության, որ «Moderna»–ով պատվաստվածները ավելի քիչ հավանականությամբ էին վարակվում, քան «Pfizer»–ով պատվաստվածները։
«Եթե դիտարկենք բոլոր դեպքերը միասին, «Moderna»–ն պատվաստվելուց հետո վարակվելու ռիսկը «Pfizer»–ի համեմատ կրկնակի նվազեցնում է», – եզրափակել են գիտնականները։