Երևանի Աճառյան փողոցում հակատանկային ական է հայտնաբերվել

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված, պայթուցիչով հակատանկային ական է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Երևանի Աճառյան փողոցում այսօր հակատանկային ական է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Սևան-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մահացել են երիտասարդ ամուսիններն ու 4-ամյա որդին. ՔԿ
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 16։39-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի սակրավորական խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Վանաձորում սելավաջրերը լցվել են շենքերի և առանձնատների նկուղներ, շքամուտքեր և բակեր
Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված, պայթուցիչով հակատանկային ական է։
Սակրավորներն ականը տեղափոխել են անվտանգ տարածք։
Վթար Մյասնիկյան պողոտայում․ վարորդներից մեկը վրաերթի զոհ է դարձել