ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին այսօր դաշույն է նվիրել հայ պաշտոնակցին:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Շոյգուն, խորհրդանշական նվերը հանձնելով, ասել է. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը երեկ է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այցն աշխատանքային է։ Նրան Մոսկվա է հրավիրել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։