Սակրավորներն Արցախում կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել

Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, մեկն էլ՝ Մարտունու շրջանային բուժմիավորում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի սակրավորներն այսօր ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներա-որոնողականն աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կասետային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել: Տեղեկությունը հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Պայթյուն` Գյումրիում. մահացել են երիտասարդ ամուսիններ
Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:
ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն: