ՌԴ–ն ամեն ինչ անելու է Հայաստանի սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար. Շոյգու

Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը վերջին շրջանում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված պատվիրակությունների կազմով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը. Կարապետյանը` Շոյգուին
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը վերջին շրջանում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։
«ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին. պատճառն Արցախն է
Օգտվելով առիթից` ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայկական բանակի արդիականացմանը. Շոյգու