Նախկին փոխնախարարը նշանակվել է Սուրեն Պապիկյանի խորհրդական

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Կարեն Իսախանյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի խորհրդական։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Պապիկյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Իսախանյանը կնշանակվի իր խորհրդականի պաշտոնում։
Հիշեցնենք, որ ապրիլի 20–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Իսախանյանն ազատվել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից: Նա այդ նախարարությունում էր աշխատում 2001 թվականից։
Ալեն Սիմոնյանը գործի է անցել. նշանակումներ Ազգային ժողովում