«Մենք չենք եկել խորհրդարան` ջան ասենք, ջան լսենք»․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ նիստի մասին

Փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քննադատեց խոսնակ Ալեն Սիմոնյանի վարքագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիրը» դժբախտություն է այս ժողովրդի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Իրենց հայտնվելը խորհրդարանում արդեն հեգնանք է», - ասաց նա։
«Իրենց պաստառներին գրված է «Նիկոլ», ինչի՞ մասին է խոսքը»․ Աննա Մկրտչյան
Փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քննադատեց խոսնակ Ալեն Սիմոնյանի վարքագիծը։ Այսօր խոսնակ Ալեն Սիմոնյանը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանին դուրս էր հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտության համար։
«Քաղաքական մեծամասնությունը պետք է համակերպվի մեր ելույթների հռետորաբանության հետ։ Դու չես կարող հայրենիքի կեսը հանձնել, պետության գոյությունը դնել հարցականի տակ ու ծափեր ակնկալել։ Մենք չենք եկել խորհրդարան ջան ասենք, ջան լսենք, այլ մեր քաղաքական գնահատականը տանք ներկայիս իշխանությանը և դիմակներ պատռենք», - ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սիմոնյանի՝ Աննա Մկրտչյանին դուրս հրավիրելուց հետո թեժ վեճ տեղի ունեցավ նրա և մյուս ընդդիմադիրների միջև։ Խոսնակը նկատողություններ արեց, ապա ԱԺ անվտանգության աշխատակիցներ ներս հրավիրեց, իսկ հետո էլ ընդհանրապես կարգադրեց անջատել ուղիղ եթերը։