«Իրենց պաստառներին գրված է «Նիկոլ», ինչի՞ մասին է խոսքը»․ Աննա Մկրտչյան

Պատգամավորին մինչև օրվա վերջ զրկել են ԱԺ նիստին մասնակցելուց՝ իր ելույթում «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց աղմուկ հանած միջադեպը։ Այսօր խոսնակ Ալեն Սիմոնյանը նրան դուրս էր հրավիրել ԱԺ նիստերի դահլիճից «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտության համար։
ՌԱԴԻՈ
Էժանագին մանիպուլյացիաներ էին. քաղաքագետը վերլուծում է ԱԺ-ի 8-րդ գումարման առաջին նիստերը
«Մարդը ստորագրել է կապիտուլյացիա, ուրեմն կապիտուլյանտ է։ Ինչ վերաբերում է անվանը, իրենք էին իրենց ամբողջ քարոզարշավը կապել «Նիկոլ» անվան շուրջ, պաստառներին գրված էր Նիկոլ, ֆեյսբուքում գրված էր՝ իմ Նիկոլ, քո Նիկոլ, էլ ինչի՞ մասին է խոսքը», - ասաց պատգամավորը։
Մկրտչյանը նշեց, որ Ալեն Սիմոնյանը «նկատողություն» երևույթ է հորինել ԱԺ պատգմավորների համար, երբ իրականում կան միայն կարգապահական նորմեր։
«Ամեն մեկի ելույթի մեկնիչ է դարձել, ինքնիրավչություն է նիստ վարողի մոտ», - ասաց Մկրտչյանը։
Պատգամավորին արգելել են մինչև օրվա վերջ մասնակցել ԱԺ նիստին։
Հայտնի է, թե ովքեր կառաջադրվեն ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոններում