Ինչո՞ւ են տղամարդիկ ճաղատանում

Ինչի՞ հետ է կապված վաղ ճաղատացումը, դա առողջական վիճակի ցուցանի՞շ է, և կարելի՞ է կանգնեցնել ճաղատացման պրոցեսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Եթե մազաթափությունը սկսվել է դեռ պատանեկան տարիքում, ապա բժիշկ անդրոլոգ, ուրոլոգ Անդրեյ Լիչագինը խորհուրդ է տալիս դիմել ոչ թե տրիխոլոգի, այլ սրտաբանի։
Բժիշկը պատմել է` ինչպես կարելի է ախտորոշել «հետքովիդային համախտանիշը»
«Դոկտոր պիտեր»–ին տված հարցազրույցում նա պատմել է, որ հնդիկ գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել և ապացուցել, որ տղամարդիկ, որոնց մազերը ճերմակել ու սկսել են թափվել մինչև 40 տարեկանը, սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի գոտում են։ Ընդ որում` ճաղատանալու դեպքում ռիսկը 5,6 անգամ, իսկ վաղաժամ ճերմակելու դեպքում` 5,3 անգամ շատանում է։
Վատ տեսողությունն ազդում է մտավոր ունակությունների վրա. գիտնականներ
Գիտնականները եզրակացրել են, որ տղամարդկանց օրգանիզմում նման փոփոխություններն անուղղակիորեն վկայում են իրական կենսաբանական տարիքի մասին, ոչ թե ժամանակագրական։
«Ճաղատացումն ու վաղաժամ սպիտակելը պետք է դիտարկել որպես ռիսկային գործոն», – համոզված է Մեհթայի անվան սրտաբանության և հետազոտությունների ինստիտուտի սրտաբանության ամբիոնի դոցենտ բժիշկ Կամալ Շարման։
Միևնույն ժամանակ Լիչագինն ընդգծել է, որ առավել հաճախ, իհարկե, խնդիրը ժառանգականության գործոնն է։
Գիտնականները հայտնաբերել են COVID-ը 70 %-ով «սպանող» դեղամիջոց