Աշխարհում երևի քիչ երկրներ կան, որտեղ գոնե մեկ ռմբապաստարան չլինի պետության ղեկավարների համար։
Գուցե երջանիկ բացառություն են կազմում Խաղաղ օվկիանոսի կղզյակային պետությունները` փոքր և քիչ բնակեցված, որոնք ապրում են գլոբալ ռազմաքաղաքական կատակլիզմներից հեռու իրենց դրախտում։
...Իսկ Արցախում ռմբապաստարանները անհրաժեշտություն են։ Սա իրականություն է, որից ոչ մի տեղ չես փախչի, ստիպված ես համակերպվել ու ապրել դրա հետ։ Ինչպես Իսրայելում, Դոնեցկում կամ բոլոր այն վայրերում, որտեղ յուրաքանչյուր պահի կարող են անկոչ հյուրեր ներխուժել։