Հերթական փոփոխությունը կառավարությունում. արդարադատության փոխնախարարն ազատվել է պաշտոնից

Վահե Դանիելյանն արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել է 2019թ-ի դեկտեմբերի 10-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահե Դանիելյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` որն է լինելու նորընտիր կառավարության առաջին անելիքը
Նա արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել 2019թ-ի դեկտեմբերի 10-ին: Մինչ այդ աշխատել էր արդարադատության նախարարության աշխատակազմում որպես փորձագետ, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, ապա Ազգային ժողովի աշխատակազմում որպես իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ։
2018 թ. հունիսի 8-ին նշանակվել էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական։
Հիշեցնենք, որ ՀՀ նոր ձևավորված կառավարության կազմում ՀՀ վարչապետի առաջարկով արդարադատության նախարարի պաշտոնում Ռուստամ Բադասյանին փոխարինել է ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: