Հայաստանն Անդրկովկասում ՌԴ–ի առանցքային գործընկերն է. Շոյգուն` Կարապետյանի հետ հանդիպմանը

Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայունության պահպանման հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն ու դաշնակիցն է Անդրկովկասում անվտանգության ապահովման հարցում։ Մոսկվայում իր հայ գործընկեր Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Մեր համբերությունը նույնպես անսպառ չէ. ՀՀ պաշտպանության նախարարը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
«Հայաստանն Անդրկովկասում անվտանգության ապահովման Ռուսաստանի առանցքային գործընկերն է, և մենք խիստ շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման հարցում»,–հայտարարել է Շոյգուն:
Նախարարը նշել է, որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը, որն ինչպես լավ հագեցած է, այնպես էլ անվտանգության երաշխավոր է:
Կարապետյանն իր հերթին նշել է, որ պաշտպանության նախարարի կարգավիճակում իր արտասահմանյան առաջին այցը կատարել է հենց Ռուսաստան, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է:
Ավելորդ ռազմատենչություն չէ․ վերլուծաբանը գնահատել է ՀՀ ՊՆ կոշտ հռետորաբանությունը
«Ռուսաստանը միակ պետությունն է, որը հայ ժողովրդի համար անվտանգության շոշափելի արդյունք է ապահովում և այսօր զբաղվում է անվտանգության հարցերով ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև անմիջականորեն Հայաստանի սահմաններում։ Մենք պատրաստ ենք շատ սերտ և արդյունավետ համագործակցության»,–ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանը երեկ է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այցն աշխատանքային է։ Նրան Մոսկվա է հրավիրել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։