ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը. Շոյգու

Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Նշվում է, որ մտավախությունը կա, քանի որ Աֆղանստանի սահմանն Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ վերահսկվում է թալիբների կողմից։
«Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել թալիբների հնարավոր սադրանքները: Մենք էլ, իհարկե, ամեն ինչ անում ենք»,- ասել է Շոյգուն։
Նախարարը նշել է, որ սպառնալիք կա նաև ապօրինի թմրամիջոցների շրջանառության՝ նույն տարածքներով։ Նա նաև հիշեցրել է Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին ու հավաստիացրել, որ այդ երկրների սպաների մեծ մասը վերապատրաստվում է ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Նշենք, որ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո թալիբները գրավել են գյուղական և սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ: Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆղանստանում ԱՄՆ առաքելությունը ձախողված է ճանաչել։
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում թալիբների ուղղությամբ