Այսպիսի հրդեհ Կալիֆոռնիան դեռ չէր տեսել․ ավելի քան 500 բնակելի տուն է այրվել

Հրշեջների խոսքով՝ խիտ ծխի պատճառով հրդեհի արևմտյան ծայրին տեսանելիությունը նվազել է, իսկ արևելյան կողմում քամիների պատճառով ավելացել է ակտիվությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Կալիֆոռնիայի պատմության ընթացքում խոշորագույն անտառային հրդեհը շարունակում է մոլեգնել, հրշեջ խմբերը փորձում են բնակավայրերը պաշտպանել կրակից, փոխանցում է The Associated Press-ը։
Թուրքիայի հրդեհների մասին լուրեր տարածելու համար 66 հոգու նկատմամբ քրգործեր են հարուցել
Երեքշաբթի օրվա դրությամբ հրեհը ոչնչացրել է ավելի քան 1000 շինություն, այդ թվում՝ գրեթե 550 տուն։ Գրինվիլ փոքրիկ քաղաքի մեծ մասն այրվել էր անցած շաբաթ։
«Դիքսի» հրդեհը վտանգում է 14 հազար շինություն Սիեռա Նևադայի հյուսիում գտնվող մեկուկես տասնյակ լեռնային և գյուղական բնակավայրերում։
Կալիֆոռնիայի Անտառային տնտեսության և հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ հուլիսի 14-ին բռնկված հրդեհը երեքշաբթի օրվա դրությամբ ընդգրկում է 1984 քառակուսի կիլոմետր տարածք, տեղայնացումը՝ մինչև 27 տոկոս: Նահանգապետ Գևին Նյուսոմը արտակարգ դրություն Է հայտարարել հյուսիսային շրջաններում:
«Դիքսին» Կալիֆոռնիայի պատմության և ԱՄՆ-ի խոշորագույն հրդեհն է։
Կրկին հրդեհ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հատվածում