Ապօրինի փայտանյութի տեղափոխման ու որսագողության դեպքեր են գրանցվել

Առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ, ապօրինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն օգոստոսի 5-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերել են ապօրինի փայտանյութի տեղափոխման մի քանի դեպք։ Տեղեկությունը հայտնում են գերատեսչությունից։
Ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. մանրամասներ
Նշվում է, որ հայտնաբերվել են մեծ ծավալի փայտանյութ տեղափոխող «Զիլ» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ՝ ընդհանուր մոտ 50 խմ շինափայտով բեռնված։ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայում բեռնված շինափայտը քողարկված է եղել վառելափայտով։ Հայտնաբերված իրավախախտումները փաստաթղթավորվել են և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ հետագա ընթացքը լուծելու համար։
Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև որսագողության դեպքեր։ Առգրավվել է ապօրինի որսված 11 հատ լոր տեսակի թռչուն, 1 հատ նապաստակ։ Ապօրինի որսի ընթացքում օգտագործված թվով 5 որսորդական զենքերը ևս առգրավվել են։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ևս մեկ անգամ հորդորում է չխախտել բնապահպանական օրենսդրությունը և դրսևորել օրինապահ վարքագիծ։
Կրկին բեզոարյան այծ են որսացել․ ձերբակալվել է «Հայանտառի» մասնաճյուղերից մեկի տնօրենը