ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն և փաստեր են տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել էր նաև 2 օր առաջ։ Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Շոշ-Մխիթարաշեն հատվածում ադրբեջանական զինուժը, բացի հրաձգային զինատեսակներից կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: