ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Խոշոր հրդեհ է բռնկվել «Ջրվեժ» անտառպարկում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ ստացվել է ժամը 18։23-ին։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գնահատելով իրավիճակը՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Անտառպարկում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող մարտական հաշվարկներին միացել են ևս երկու հաշվարկ։
Գնահատելով իրավիճակը՝ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Անտառպարկում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող մարտական հաշվարկներին միացել են ևս երկու հաշվարկ։
Այնուհետև հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 2» կանչի։ Դեպքի վայր են մեկնել ևս չորս մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։36-ին
Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը, ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանը, ՓՈՒՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։