ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Վլադիկավկազի շտապօգնության հիվանդանոցի թթվածնային կայանում վթար է գրանցվել, ինչի հետևանքով 47-85 տարեկան 9 հիվանդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Վթարը տեղի է ունեցել ստորգետնյա խողովակի վնասվելու պատճառով։
Նշվում է, որ ՀՌՕ զինվորականները Վլադիկավկազի հիվանդանոց մեկ տոննա թթվածին են ուղարկել Մոզդոկից։
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման մասին հոդվածով։