ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Սեպտեմբերի 4-ից Հալեպ-Երևան-Հալեպ չվերթեր կիրականացվեն։ Տեղեկությունը հայտնում է ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։
Նշվում է, որ չվերթերը կիրականացնի «Cham Wings» ավիաընկերությունը շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր:
Ավիատոմսերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ավիաընկերությանը կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: