Պատրաստ ենք հուսալի գործընկեր մնալ ՀՀ բարեփոխումների գործընթացում. Շվեյցարիայի նախագահ

Շվեյցարիայի նախագահը համոզված է, որ Հայաստանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Ես հանձնառու եմ խթանելու մեր երկու երկրների միջև առկա գերազանց հարաբերությունները և համոզված եմ, որ ապագայում մեր բարեկամությունն ու համագործակցությունը կշարունակեն խորանալ։ Շվեյցարիան պատրաստակամ է մնալ որպես հուսալի գործընկեր Հայաստանի բարեփոխումների գործընթացում», - ասված է ուղերձում։
Հիշեցնենք` Փաշինյանը կրկին ՀՀ վարչապետ նշանակվեց օգոստոսի 2-ին։
Ձեզ մանդատ են տվել այս խնդիրներն իրականացնելու համար. Լուկաշենկոն ուղերձ է հղել Փաշինյանին