Վերաքննիչը հաստատեց. «Լիդիան Արմենիայի» իրավունքները ոտնահարվել են պետական մարմնի կողմից

Վարչական դատարանը նաև անվավեր էր ճանաչել տեսչական մարմնի կողմից կայացված ակտը՝ դրանում արձանագրված թվով 10 խախտումներից 8-ի մասով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, որը վերաբերում է «Լիդիան Արմենիանի» գործունեությանը։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Կայացված որոշմամբ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն անփոփոխ է թողել Վարչական դատարանի նախկինում կայացրած վճիռը։
ՌԱԴԻՈ
Կառավարությունը և դրսի ուժերը հարցման միջոցով Ամուլսարի հանքի մասին են ակնարկում. Պարսյան
Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարանը 2020թ. փետրվարի 26-ին անվավեր էր ճանաչել Ամուլսարում ստուգումների արդյունքում 2018թ. օգոստոսի 24-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացված թիվ 30 ակտը` դրանում արձանագրված թվով 10 խախտումներից 8-ի, այդ թվում նաև Ամուլսարի տարածքում ապօրինի հանքարդյունահանման վերաբերյալ կետի մասով: Դատարանը նաև անվավեր էր ճանաչել Տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու մասին թիվ 30/1 որոշումը:
Ըստ Վարչական դատարանի՝ նախքան իր նշանակումը որպես Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը ակտիվորեն ներգրավված էր եղել Ամուլսարի ծրագրի դեմ գործողություններում։ Դատարանի կարծիքով՝ դա ողջամիտ կասկածներ է հարուցում, որ «Լիդիան Արմենիայի» վարչական բողոքը մերժելու պահին Գրիգորյանի` որպես համապատասխան իրավասու մարմնի պաշտոնատար անձի անաչառության վերաբերյալ:
Նույն կարգախոսները, կամ ի՞նչ նմանություն կա հայաստանյան Ամուլսարի և վրացական «Թվիշիի» միջև
«ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի այս որոշումը «Լիդիան Արմենիայի» համար հերթական բարենպաստ դատական ակտն է, որով արձանագրվել է ընկերության իրավունքների ոտնահարումը պետական մարմնի կողմից, ինչպես նաև նրա նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի դրսևորած կողմնակալ վարքագիծն ընկերության նկատմամբ»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Կապ չունի իրականության հետ. «Լիդիան Արմենիան» հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը
Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այն կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարանում: