ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Հայկական ծագումով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի (Կանադա) «Մասթերս» շարքի թենիսի մրցաշարի երկրորդ շրջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մրցաշարի մեկնարկին Խաչանովը հաղթել է բրիտանացի Քեմերոն Նորիին՝ 6:4, 5:7, 6:4 հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 33 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Ասլան Կարացևը, որը մեկնարկում է երկրորդ շրջանից:
Նշենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 2,8 միլիոն դոլարը: