ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Իրավապահ մարմինների ներկայացուցիչներ այսօր հանդիպել են 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների հետ։ Տեղեկությունը հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
В одной из воинских частей Армении состоялась встреча военнослужащих с представителями правоохранительных органов (10 августа 2021). Армения
© Photo : official site of MoD of RA
«Կայազորային զինվորական դատախազը զինծառայողներին ծանոթացրել է զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածներին, անցկացրել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բացատրական ու կանխարգելիչ աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման նպատակը զինծառայողների շրջանում իրավագիտակցության բարձրացումն ու հանցագործությունների կանխարգելումն է։