Իրանը շուտով ավարտին կհասցնի «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի վերջին հատվածը

«Հյուսիս-հարավը» 7200 կմ երկարություն ունեցող մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Թեհրանը մտադիր է առաջիկայում ավարտին հասցնել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վերջին հատվածն իր տարածքում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Հյուսիս-հարավի» շինարարությունը պետք է շատ արագ Սյունիք տեղափոխվի. Ռոբերտ Քոչարյան
«Վերջին հատվածը Ռեշտ–Աստարան է։ Հույս ունենք, որ «Հյուսիս–հարավ» միջանցքի մնացած հատվածն ավարտին կհասցվի կարճ ժամանակում», – Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի կազմակերպած միջոցառման ընթացքում ասել է դեսպանը։
«Հյուսիս-հարավը» 7200 կմ երկարություն ունեցող մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ։ Այն Սուեզի ջրանցքով Եվրոպան, Պարսից ծոցի ու Հնդկական օվկիանոսի երկրները միացնող ծովային ճանապարհի այլընտրանքային ճանապարհ է։
Միջազգային տրանսպորտային միջանցքի երեք երթուղի գոյություն ունի. Անդրկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), արևմտյան և արևելյան (ցամաքային)։
«Ռուսաստանից Ս-300-ներ գնելու առաջին պայմանագիրը կնքվել է Քոչարյանի ժամանակ». Օհանյան