Ի՞նչ են քննարկել Գագիկ Ջհանգիրյանն ու Կարեն Անդրեասյանը

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցերը քննարկել են ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Տեղեկանում ենք ԲԴԽ–ի պաշտոնական կայքից։
И.о. председателя Высшего Судебного Совета Армении Гагик Джангирян встретился с министром юстиции Кареном Андреасяном (10 августа 2021). Еревaн
Արդարադատության ոլորտի բարեփոխումները քննարկել են Ջհանգիրյանն ու Անդրեասյանը
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին:
«Կողմերը քննարկել են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման հարցը։ Բացի այդ, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր են քննարկվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
ԲԴԽ նախկին նախագահը դատի է տվել ԲԴԽ–ին
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին լուծումներ տալու նպատակով:
Հիշեցնենք, որ Անդրեասյանն արդարադատության նախարար է նշանակվել օգոստոսի 3-ին։