Արմեն Սարգսյանն իր արձակուրդի առաջին օրն անցկացրել է Վանաձորում և Դիլիջանում

Նախագահի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Սարգսյանի հանգստից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր արձակուրդի առաջին օրն անցկացրել է Հայաստանում։ Նախագահի մամուլի ծառայության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել Սարգսյանի հանգստից։
«Հայաստանի յուրաքանչյուր անկյուն իր գեղեցկությունը, հմայքը, արժեքն ու նշանակությունն ունի՝ բնությամբ, մարդկանցով, երեխաներով, երիտասարդներով. օգոստոսյան օրեր Վանաձորում և Դիլիջանում»,–այսպես են մակագրվել նախագահի լուսանկարները։
Երեկ հայտնի դարձավ, որ նախագահ Արմեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ։ Նախագահականից հայտնում էին, որ Սարգսյանն իր արձակուրդի մի մասը կանցկացնի հայրենիքում, մի մասը` արտերկրում։