Արցախում ռուս խաղաղապահները ականանետներ գործածելու նոր մարտավարություն են մշակել

Այս մարտավարությունը թույլ է տալիս մեկ ակնթարթում հակահարված տալ պայմանական հակառակորդի գերազանցող ուժերի գրոհներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Ռուս խաղաղապահներն ականանետները գործածելու նոր`«քոչվոր» կոչվող մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ռուս խաղաղապահներն Ասկերանում ցորենի հավաքման ժամանակ ապահովել են անվտանգությունը
Այս մարտավարությունը թույլ է տալիս մեկ ակնթարթում հակահարված տալ պայմանական հակառակորդի գերազանցող ուժերի գրոհներին և հնարավորինս արագ փոխել կրակային դիրքերը հակահարձակողական պայքարի շրջանակներում:
Նշվում է, որ ականանետները փորձարկվել են լեռներում ոչ նկատելի թիրախների դեմ։ Լեռնային տեղանքի պայմաններում ականանետները կարճ ժամանակահատվածում խոցել են շուրջ 50 թիրախ և խոցել հակառակորդի դիրքերը 500-ից մինչև 2000 մետր հեռավորության վրա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: