ԱԺ տնտեսական հարցերի նախագահի պաշտոնում ընդդիմությունն առաջադրեց Վահե Հակոբյանին

Մինչ այդ, «Քաղաքացիական պայմանագիրը» Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. ԱԺ տնտեսական հարցերի նախագահի պաշտոնում «Հայաստան» դաշինքն առաջադրեց պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Զանգեզուրի կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել․ Վահե Հակոբյան
««Հայաստան» խմբակցությունը, առաջադրելով Վահե Հակոբյանի թեկնածությունը, համոզված է, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովում կունենանք` ի դեմս ընդդիմության ներկայացուցչի, բոլոր հնարավոր տեսակետները ներառող, քննարկումների կազմակերպման համար պատասխանատու հանձնաժողով և, որ ամենակարևորն է` պառլամենտական վերահսկողության գործիքակազմը կաշխատի առավել արդյունավետ»,– ասաց Մինասյանը` ներկայացնելով առաջադրված թեկնածուին։
Հիշեցնենք` օգոստոսի 6-ին խորհրդարանը 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրաման իրավունքը խմբակցութունների միջև բաշխվել է հետևյալ համամասնաությամբ.
9 հանձնաժողովների նախագահներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:
Ընդ որում, «Քաղաքացիական պայմանագիրը» կառաջադրի Պետական-իրավական հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների նախագահներին։
ՔՊ-ն առաջարկում է վերընտրել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահին
«Հայաստան» խմբակցությունը հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրի Տնտեսական հարցերի, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների կազմերում:
ԱԺ օգոստոսի 9-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիրը» Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում` Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը։