Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. արցախյան դիրքերի ուղղությամբ 3 արկ է արձակվել

Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Ադրբեջանը oգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավարևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ: Հայկական կողմը կորուստներ չունի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից:
Արցախում ռուս խաղաղապահները ականանետներ գործածելու նոր մարտավարություն են մշակել