Վարանդայում` 2, իսկ Հադրութում մեկից ավելի աճյուններ են հայտնաբերվել

Հադրութի շրջանից հայտնաբերված աճյունների թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Արցախի հարավային հատվածներում՝ Վարանդայի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայից (Ֆիզուլի) տարհանվել է ևս 2 աճյուն: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հունան Թադևոսյանը։
Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ աճյուն չի հայտնաբերվել
Նրա հաղորդմամբ՝ մեկից ավելի աճյուններ, հիմնականում՝ մասունքներ, հայտնաբերվել են Հադրութի շրջանից: Փրկարարները մասունքները տեղափոխել են դատաբժշկական բյուրո:
«Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զինադադարից հետո` անցած 9 ամիսներից ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1634 աճյուն: