Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կանցկացնի երկու օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 16-18-ն Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Բուստիժո Բոնասսոնի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան։ Տեղեկանում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքից։
«Մեր երկրում Հայոց ցեղասպանությանը վերաբերվում են որպես սեփական խնդրի». Ուրուգվայի նախագահ
Փաշինյանը ԱԳ նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարողին և ԱԳՆ արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել միջոցառումների իրականացումն ըստ
արարողակարգի։
Պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում։
Ոստիկանության պետին հանձնարարվել է հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր։
Իսկ ֆինանսերի նախարարն էլ պետք է ապահովի այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների
կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարումը։