Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի վթարից մահացածների թիվը հասավ 15–ի

Հայտնի է, որ ավտոբուսը վթարի է ենթարկվել 95 կմ/ժ արագությամբ ընթանալիս։ Իրավապահները չեն բացառում, որ վարորդը ղեկին քնել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի -Sputnik. Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 15–ի։ Վիրավորներից ևս մեկը մահացել է հիվանդանոցում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայում կրկին հրդեհ է, այս անգամ՝ «Դալաման» օդանավակայանի մոտ
Ավտոբուսը Բալըքեսիրի-Էդրեմիթ երթուղին իրականացնելիս կորցրել է կառավարումն ու կողաշրջվել։ 11 մարդ տեղում է մահացել, 4-ը՝ հիվանդանոցում։
«Զոհերի ընդհանուր թիվը հասել է 15-ի, 17 վիրավոր կա», – ասված է հաղորդագրության մեջ:
Բալըքեսիրի նահանգապետ Հասան Շիլդակի խոսքով՝ այս պահին վթարի պատճառների մասին հստակ տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ ավտոբուսը վթարի է ենթարկվել  95 կմ/ժ արագությամբ ընթանալիս։ Իրավապահները չեն բացառում, որ վարորդը ղեկին քնել է։
Նահանգի հինգ հիվանդանոցներում շարունակում են բուժօգնություն ցուցաբերել տուժածներին։
Թուրքիայում էլեկտրակայան է այրվում. տեսանյութ
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստին հայտնել էր, որ Թուրքիայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 14 մարդ է զոհվել, 18-ը՝ տարբեր վնասվածքներ ստացել։