Սիցիլիայում ժայթքել է Եվրոպայի ամենաբարձր հրաբուխը. տեսանյութ

Հրաբխի ակտիվության ավելացումը գրանցել է երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը: Ժայթքման պատճառ է դարձել ստորգետնյա ցնցումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը, որը ամենաբարձրն է համարվում Եվրոպայում։ Տեղեկությունը հայտնում է «La Sicilia» տեղական թերթը:
Գիշերային կադրերում երևում են լավայի և հրաբխային մոխրի ուժեղ արտանետումները։
Հրաբխագետ Բորիս Բենկեի խոսքով՝ Էթնայի ժայթքման մեջ ոչ մի անոմալ բան չկա։
«Այսօր առավոտյան մենք լսեցինք Էտնայի ձայնը, զգացինք ճնշման ալիքներ, որոնցից դողում էին ոչ միայն պատուհանները, դռներն ու շերտավարագույրները, այլ նույնիսկ տների պատերն ու հատակը»,– պատմել է նա:
Կոնգոյում ժայթքած հրաբխի պատճառով մոտ 5 հազար մարդ փախել է Ռուանդա
Դրա հետ մեկտեղ, ըստ պարբերականի, յուրաքանչյուր ժայթքում լուրջ վնաս է հասցնում Սիցիլիայի գյուղատնտեսական սեկտորին: Թափվող քարերը, փոշին ու հրաբխային մոխիրը սպառնում են ցանքատարածություններին և բացասաբար անդրադառնում պտղատու մշակաբույսերի աճեցման վրա:
Լավա, մոխիր, կրակ և ծուխ. իտալական Էտնա հրաբխի ժայթքումը` լուսանկարներով